Փետրվարի 2

Վիլյամ Սարոյան, Վելվետե շալվարը, 7-րդ դասարան

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնիսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի սքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց, մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարո՞ղ են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:
-Այո, սըր,-ասացի ես:
-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:
-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե ոչ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

Առաջադրանքներ:
1․ Կարդալ պատմվածքը։
2․ Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։

Կարկատան-զգեստի կամ կոշիկի մաշված կտոր

Մերթ-երբեմն

Շնորհել-նվիրել
3․ Բնութագրիր գլխավոր հերոսին

Հերոսը աղքատ, խեղճ, բոլորի վրա չարացած, աստծո հանդեպ հավատքը կորցրած, բայց նպատակասլաց մի տղա էր, ով գումար չուներ իրեն նորաձև շալվար գնելու և հագնում էր իր քեռու հինգ տարվա շալվարը, բայց քանի որ նպատակասլաց էր հավագեց գումար և գնեց իրեն Վելվետե շալվար

Փետրվարի 2

78. Выберите правильный вариант:

Моя сестра – математик. Она работает в институте.а) в;б) на
Мой папа – историк. Он работает в музее.а) в;б) на
Наша мама – тренер. Она работает на стадионе.а) в;б) на
Мой дядя – политолог. Он работает на телевидении.а) в;б) на
Наш друг –  ветеринар. Он работает в зоопарке.а) в;б) на
Сергей Зуев – артист. Он работает в опере.а) в;б) на
Его дочка – балерина. Она работает в филармонии.а) в;б) на
Павел Петрович – врач. Сейчас он работает на курорте.а) в;б) на

79. Работайте по модели:

                           Кто живёт в Китае?В Китае живут китайцы.

1)    Кто живёт в Грузии?…В Грузии живут грузини…………………………………………………

2)    Кто живёт в Америке?.В Америке живут Американцы…….

3)    Кто живёт в Армении?.В Армении живут армяне……………………………………………………………………

4)    Кто живёт в России?В России живут русские………………………………………………………………………

5)    Кто живёт в Англии?.В Англии живут англичане……………………………………………………………………

6)    Кто живёт во Франции?..В Франции живут французы……………………………………………………………….

7)    Кто живёт в Германии?…В Германии живут немцы……………………………………………………………….

80. Работайте по модели:

Это Япония. Здесь говорят и пишут по-японски.

1)    Это Англия……………Здесь говорят и пишут по-Англиски………….

2)    Это Германия………………..Здесь говорят и пишут по-германский……………………………………………….

3)    Это Грузия………………….Здесь говорят и пишут по-грузинский…………………………….

4)    Это Россия……………………….Здесь говорят и пишут по-русский…………………………………………….

5)    Это Украина……………….Здесь говорят и пишут по-украинский………………………………

6)    Это   Франция………………..Здесь говорят и пишут по-француский……………………………………………..

86. Допишите окончания:

(множественное число)

1)                Книги, энциклопедии и словари  в библиотек…… ; дети и родители в парк….., сад….., на улиц…… и площад….. ; зимние вещи в шкаф……. ; новые слова в словар……. ; информация в энциклопеди…… ; городской транспорт в город…. ; иностранные туристы в гостиниц……., музе…., театр….; реклама в журнал…., газета….., на сайт….. и на страниц….. ;

2)                Писатель пишет о люд…. ; мама думает о дет…..; книга о стран…., традиц……, народ……; бизнесмен говорит о деньг…….., партнёр……, банк……, компани……; математик думает о цифр….., числ….., компьютер…. ; музыкант думает о концерт….., симфони…., оркестр….; профессор думает о студент….., лекци……, задани….., экзамен…..; архитектор читает о здани……., дом….., мост…..;

3)                Жить в город…., деревн….., гор……., гостиниц….., квартир……, здан…..;

4)                Ездить на трамва……, маршрутк…., автобус……., поезд……, троллейбус……, машин….., лошад….., велосипед….., на собак….., на олен….,  на такси……, на метро…… ;

5)    Кататься на слон….., верблюд……., страус……;

6)    Есть в ресторан….., в кафе….

7)                Играть во двор……, в парк….., в сад….; отвечать на экзамен…..; смотреть в театр…. , музе……;  учить на урок….., на лекци…..

Փետրվարի 2

Հունվարի 26-31

Հարգելի սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Լրացուցիչ առաջադրանք․

  • Ի՞նչ հատկանիշով է ինֆուզորիան տարբերվում մյուս միաբջիջ կենդանիներից

Ինֆուզորիան տարբերվում է նրանով որ ունի լիքը մազիկներ իր վրա։

  • Ինչպե՞ս է բազմանում հողաթափիկ ինֆուզորիան

Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Փետրվարի 2

English

February 02-06

Lesson 1

Book– English in mind: Having fun?

Page– 64

Homework– Learn the dialogue by heart, ex. 10(a, b)- p. 65,

Classwork- Check your progress

Lesson 2

Book– English in mind: Getting the
future wrong!

Page -68

Homework– Getting the
future wrong!- retell the text, ex. 2(a, b, c)- p. 69

Talking about the future

Դեկտեմբերի 18

Հին հռոմ

Առաջադրանք 2

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը/էջ 66-72-ը պատմել/

Գրավոր պատասխանել

Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական
գերիշխանությունը:
Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:

Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։

Կեսարը զավթեց իշխանությունը հռոմում Ք.ա. 49 թ.։

Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Ինձ թվումա Կեսարին սպանեցին որովհետև ուզում էին զավթել իշխանությունը հռոմում։

Ե՞րբ է ձևավորվել երկրորդ եռապետությունը։

Երկրորդ եռապետությունը սեղծվեց Կեսարի սպանությունից հետո Ք. ա. 43 թ.։

Ո՞վ էր Օկտավիանոսը։ Ի՞նչ է նշանակում Օգոստոս։

Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը։ Նա սկսեց միանձնյա կառավարել։ Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս մականունը։ 

Ի՞նչ փոփոխություններ կատարեց Օգոստոսը կառավարման համակարգում։

Նա ուժեղացրեց բանակը, կարգավորեց կառավարումը, խաղաղություն հաստատեց։

Ինչպե՞ս է կոչվում Օգոստոսի հաստատած կառավարման համակարգը:

Այդ համակարգը կոչվեց կասրություն։

Ի՞նչ է նշանակում պրովինցիա։

Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ որն կոչում էին պրովինցիա։

Ի՞նչ քաղաքականություն էին վարում հռոմեացիները պրովինցիաներում։

Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։

Ներկայացրո՛ւ այդ քաղաքականության արդյունքները:

Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել տարբեր երկրներում և անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր– մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականությունը։

Ովքե՞ր էին ստրուկները:

Մեծահարուստ հռոմիացիները գրագետ ստրուկներ էին վարցում էին որպես ուսուցիչներ և դաստիրակներ,իսկ ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։

Քո կարծիքով ինչո՞ւ հատկապես հույն ստրուկներ էին գնում
հարուստ հռոմեացիները։

Իմ կարծիքով քանի որ հարուստ հռոմիացիները հարուստ են հույները գնում և նրանց մոտ դառնում են ստրուկ,որ շատ փող աշխատեն։


Ովքե՞ր էին գլադիատորները։

Գլադիատորը դաժան խաղեր,իսկ գլադիատորները ստրուկներ էին որոնք խաղում էին և այնտեղ ոչոքի չէր լինում այնտեղ պարտադիր մեկը մահանում էր։ Եվ դա պառտավոր էին մասնակցել ստրուկները։ Այդ խաղը հռոմիացիներին զվարճացնում էր։

Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:

Դիոկղետիանոսը հռոմիկայսրի ժամանակ անցկացվեցին կառավարչական և ռազմականբարե փոխումներ:


Ի՞նչ տարբերություն կա պրինցիպատի և դոմինատի միջև։


Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը: Քարտեզի վրա
գտի՛ր այն։ Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում

330 թ․ կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցուցեցին Նոր Հռոմ,որի անունը դրեցին կոստանդնուպոլիս։

Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն:

Հռոմեական կասրությունը տրոհվեց արտաքին և ներքին խնդիրների պատճառով։ Դա երկու մասի բաժանվեցմեկը արևելյան մասի մյուսը արևմտյան։


Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։

476 թ․ բարբարոսների կողմից հռոմի վերջն կայսրը գահընկեց արվեց և այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ արևմտահռոմեական պետությունը։

Ո՞ր մշակույթն է հատկապես ազդել հռոմեականի վրա։

Ներկայացրրո՛ւ հռոմեական դիցարանը:
Հռոմեական աստվածները
Յուպիտեր — Գլխավոր աստվածը
Յու նո նա — Յուպիտերի կինը՝ մայրության և ըն
տանիքի հովանավորը
Միներվա — Գիտության, արվեստի և արհեստների
հովանավոր դիցուհի

Մարս — Ռազմի աստվածը
Կվիրին — Մարսի որդին
Հռոմեական կայսրությունում երկրպագվում էին նաև
արևելյան աստվածներ Միթրան, Իսիդան, Օսիրիսը։

Ե՞րբ է առաջացել քրիստոնեությունը:

Քրիստոնեությունը առաջացել է 313 թ․։
Ո՞ր թվականին կայսրության տարածքում քրիստոնեությունը ճանաչվեց այլ կրոններին հավասար:

313 թվականին։
Վերհիշե՛ք, թե որ երկրում է քրիստոնեությունը աշխարհում առաջինը հռչակվել պետական կրոն:

Քրիստոնեությունը դարձավ պետական կրոն

Ո՞ր խոշոր քաղաքներում են ստեղծվել եպիսկոպոսություններ։

Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոս։

Առաջադրանք 3

Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա/էջ 72-75 պատմել/

Ինքնուրույն կազմի՛ր աղյուսակ և ներկայացրո՛ւ հռոմեացիների
կողմից ստեղծված քաղաքական, գիտական, կենցաղային և մշակութային արժեքները։

Գրավոր պատասխանել հարցերին

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՐՑԵՐ
1. Ի՞նչ արդյունք ունեցավ պլեբեյների երկարատև պայքարը:
2. Գծապատկերի տեսքով ներկայացրո՛ւ Հռոմի հանրապետության կառավարման համակարգը:
3. Ներկայացրրո՛ւ Կեսարի ու Օկտավիանոսի պատմական կերպարները և համեմատի՛ր նրանց գործունեությունը:
ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԵՐ
Վերհիշելով Հայոց պատմությունից քո սովորածը՝
1. նշի՛ր հայոց արքաների, որոնք պատերազմել են Հռոմի դեմ,
2. թվարկի՛ր այն հռոմեացի պատմիչներին, որոնք գրել են Հայաստանի մասին:
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Փորձի՛ր բնութագրել գլադիատորին։ Ի՞նչ ֆիլմեր ես դիտել գլադիատորների մասին:
ԱՐԺԵՔ ԵՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
1. Հռոմեացիների ստեղծած քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից որո՞նք են օգտագործվում նաև մեր օրերում։
2. Համեմատի՛ր Հին Հռոմի և Հունաստանի գիտության և արվեստի նվաճումները։ Գնահատի՛ր դրանց նշանակությունը մարդկության համար:

ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ /էջ77—79/  15-20 նախադասությամբ ամփոփիր, ինչը ամենաշատաը տպավորվեց առաջին բաժինն ուսումնասիրելիս:

Դեկտեմբերի 9

Հին Հռոմը

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:

Հի Հռոմ, էջ63-66-պատմել/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։

Գրավոր պատասխանել

Նկարագրի՛ր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները:
Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի
կողմից։

Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենյան թերակղզում։ Ըստ ավանդույթի քաղաքը հիմավորել էր Հռոմուլոսի կողմից Ք․ա․ 753 թ․։
Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։

Ըստ ավանդույթի քաղաքը հիմավորել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք․ա․ 753 թ․։

Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։

Ապենինյան թերակղզում ապրում էին երեք ցեղեր Լատիններ,
Սաբիններ, Էտրուսկներ
։

Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:


Ի՞նչ էր սենատը:է

Սենատը քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։

Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:

Պատրիկները տոհմային ավագանու ներկայացուցիչ էին։

Պլեբեյները ունեին մասնավոր սեփականություն, նրանք ամենինչով զբաղվում էին բայց նրանք չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։
Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:

Պլեբեյները չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։

Ի՞նչ էր մագիստրատուրան։ Ո՞վ էր դիկտատորը։

Հռոմի հանրապետությունում գոյությունուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ որօն ասում էին մագիստրատուրա։

Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա որին ասում էն դիկտատոր։

Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր
պատճառը:

Իմ կարծիքով քանի որ հռոմը շատեր պատերազմում նա Իտալիաից պրծավ և անցավ կարթագենին բայց քանի որ կարթագենը նրանից ուժեղ էր նրանք ավելի բախվեցին իրար։


Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:

Կարթագենցիների նշանավոր առաջնորդը եղել է Հաննիբալին։

Ի՞նչ երկրներ է նվաճել Հռոմը Ք. ա. III–I դարերում։ Գտի՛ր այդ երկրները
քարտեզի վրա։ Այսօր ի՞նչ պետություններ կան այդ տարածքներում

Հռոմիացիները երբ սկսեցին պատերազմել Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ դրանց արդյունքում նրանք գրավեցին Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։ Փոքր Ասիան

Դեկտեմբերի 9

Տիեզերական ձգողության ուժ: 

Ծանրության ուժ:

Դաս-13․  (Ժամկետը՝ դեկտեմբերի 08- դեկտեմբերի 12).

§17. Տիեզերական ձգողության ուժ: 

Ծանրության ուժ:

Քննարկվող հարցեր՝

1. Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական ձգողության ուժերով:

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական ձգողության ուժերով։

2. Ինչի՞ց է կախված տիեզերական ձգողության ուժը: 

Տիեզերական ձգողության ուժը կախված է միջև եղած հեռավորությունից և մարմինների զանգվածից։

3. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմինները, կոչվում է ծանրության ուժ։

4. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը մարմնի զանգվածից:

Ծանրության ուժը ուղիղ համեմատական է մարմնի զանգվածին։

5.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:

F=mg

6.Ինչու՞ է ջուրը հոսում վրևից ներքև և ոչ թե հակառակը:

Երկրագունդը ձգում է ջուր այդիսկ պատճառով ջուրը հակառակ չի հոսում

7.Զուգահե՞ռ են արդյոք Երևանում և Բեռլինում կախված ուղղալարերը:

Ոչ, զուգահեռ չեն

8. Միևնույն ծանրության ու՞ժն է արդյոք ազդում երկու միատեսակ գնդերի վրա, եթե դրանցից մեկը ջրում է, իսկ մյուսը՝ օդում:

Պատրաստել տեսանյութ՝  

«Նյուտոնը, տիեզերական ձգողությունը և… խնձորը» վերնագրով: (Հուշում. Օգտվեք դասագրքի Հետաքրքիր է իմանալ խորագրով 62 էջում տեղադրված համանման վերնագրով նյութից կամ համացանցից), տեղադրեք ձեր բլոգում և հղումն  ուղարկեք ինձ: (N.Temuryan@mskh.am)

Դեկտեմբերի 8

Վիլյամ Սարոյան. Նարինջները, 7-րդ դասարան

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…

Կարդա և վերլուծիր պատմվածքը:

Լյուկը փոքր և աղքատ տղա է, ով ապրում է իր հորեղբոյր և որեղբոյր կնոջ հետ նրանք ունեն մի խանութ որտեղ վաճառում են միայն նարինջներ։ Նարինջներ վաճառելը շատ բարդ է լինում քանի որ նրանք չեն ժպտում եթել ժպտում են մեկ է չեն կարողանում վաճառել։ Հորեղբայր Ջեկը ասում է Լյուկին, որ ժպտա քանի որ Լյուկը երբեք չի ժպտում, հորեղբայր Ջեկի կինը միշտ վատ բաներ է ասում որից առաջանում է նրանց կռիվը և այնտեղ միշտ ականատես է լինում Լյուկը և լսում է թե ինչպես են նրանք կռվում հորեղբայր Ջեկը ասում է ավելավ է մեռն եմ, տանը ոչինչ չկա ուտելու ինկ նարինջները չեն վաճառվում։ Իսկ հորեղբայր Ջեկի կինը ասում է քո տեղը գերեզմանն է քո եղբոր մոտ։ Հորեղբայր Ջեկը իր կնոջը արավ սենյակ և նրանք նորից սկսեցին կռվել, հետո երբ նրանք հանգստացան հորեղբայր Ջեկը գնաց Լյուկի մոտ և ասաց ես գնում եմ տուն իսկ դու այս մեկ արկ նարօնջ վերցրու և գնա ժպտալով անցորդներին վաճառիր, իսկ հետո երբ մթնի ես լույսով քեզմոտ կգամ։ Լյուկը գնաց և այդպես ել արեց մեկ արկղ նարինջ վերցրեց և կնաց դուրս բայց ոչ մեկ նրանից նարնիջ չգնեցին և նա մտածում էր ի՞չու պետք է մեկին ժպտամ ով ինձ մոտիցց նարնիջ չի գնում և չի ժպտում ինձ։ Նրան թվում էր, որ աշխարհի վերջը արդեն եկել է և նա շաուրնակ պետք է կանգնի նարինջները վեր և նարինջ վաճառի։

Դեկտեմբերի 5

այոց լեզու, 7-րդ դասարան, 3․12

Առաջադրանքներ:
1.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կարծր, ալեզարդ, համր, կենդանի, վայելուչ, նոսր, անգործ, կարճլիկ, հարթ, մերկ
բ. մեծ, ապերախտ, արի, անլուրջ, անուրջ, բարձր, հպարտ, կարճ, անցանկալի, անվախ
գ. ուրախ, գաթա, խրոխտ, բոլոր, հզոր, վատ, դաշտ, վեհ, զորեղ, ճահճապատ
դ. բիրտ, տաքուկ, եկեղեցի, աշխույժ, դատարկ, քաղցր, ծանր, ուժեղ, անգին։

2. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, տխրագին, լիտրանոց, մարմարակերտ, սևազգեստ, հանդարտ, մեծամիտ, սնամեջ, քաջ, ճերմակ
բ. ուղենիշ, մոխրագույն, միգապատ, հավասար, ոսկեդեղին, գյուղական, երախտագետ, քաջարի, բախտավոր
գ. նարնջագույն, բազմակի, վայրընթաց, նախշազարդ, առհավետ, քառագագաթ, գանգրահեր, հավերժ, պատրաստ:

3. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. մետաքսյա, չար, սովորական, դժվար, տգետ, ողորկ, տնական, գունատ, քաղցր, օտար
բ. բնական, արդար, չաղլիկ, վստահ, դժկամ, հարմար, բրդոտ, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղնավուն, պակաս, լռին, լավատես, դժգույն, կապույտ, անհամբեր, կոպիտ, զորեղ, վարար
դ. ամենահին, լուսե, ուրախ, հարգելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

քանդակազարդ
մանրէներ սպանող-
քարերով պատված-
քաղցր բուրող-
տխուր դեմքով-
միրգ տվող-
նոր տնկած-
շահույթ բերող-
ճերմակ մազերով-
շնորհներ չունեցող-
արծաթից ձուլված-

4.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
քանդակներով զարդարված

5․ Նկարագրիր, բնութագրիր քեզ, ընկերոջդ՝ հնարավորինս շատ ածականներ ավելացնելով

Դեկտեմբերի 3

Ծաղկավոր  բույսերի բազմացում

orig.jpg

Դասագրքի հղումը

Դեկտեմբերի 1-7

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Ներկայացնել Ծաղկավոր  բույսերի բազմացում․-էջ՝ 60-62

Դասարանակ աշխատան- պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի բազմացումը
    • Ծաղկավոր բույսերը բազմանում են անսեռ ճանապարհով, և սեռական եղանակով:
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
    • 49.jpg
       
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
    • Խաչաձև փոշոտումը այն է, որ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի այսինք վարսանդի վրա։ Դա կատարվում է քամու, թրջուների կամ միջատների օգնությամբ։
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը
    • Ինքնափոշոտումը այն է , որ փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վրա։ Այսինքն ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

Ներկայացնելու եմ նոր թեմա․