Untitled

Իմ մասին

Բլոգային աշխատանք

 «5-րդ դասարանցիների ելքի-մուտքի ստուգատես 2024» նախագիծ

Բլոգային աշխատանք

  • Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը , վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
  • Մայրենիի ստուգատես 2024
  • Իմ բլօգը 5 2024
  • Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչո՞ւ:

  • Կարգեր
    • Բնագիտություն
    • Կինո ֆոտո
    • Հայրենագիտություն
    • Մաթեմատիկա
    • Մայրենի
    • Մայրենիի ստուգատես 2024
    • Մայրենիի ստուգատես 4
    • Ռուսերեն
    • անգլերեն
    • խոհանոց տեխնոլոգյա
    • Uncategorized
    • Ես Ամենաքիչնեմ օգտագործում խոհանոց տեխնոլոգիա, այնտեղ քիչենք գրում միայնակ ուտելիք ենք պատրաստում բայց մեր տեխնոլոգիան արդեն փոխվել է ուրիշը։
  • Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչո՞ւ եք հավանում:
  • Ես մտածում եմ, որ այդպիսի բլօգ չկա, որ ես չհավան եմ։

  • Գրել ձեր, ինչպես նաև՝ ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:
  • Իմ ծնողները չենզբաղվում իմ բլօգի հարցերով մեկմեկ մայրիկս։
  • Կատարել բլոգային հետազոտական աշխատանք
    -Ընտրել միջին դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի բլոգը։
    -Բլոգում գտնել /իմ մասին/ բաժինը, ծանոթանալ բլոգի հեղինակի հետ, համառոտ փոխադրել նրա մասին։Գրել, թե բլոգի հեղինակը ի՞նչ առարկա է դասավանդում։
    -Ուսումնասիրել բլոգի բաժինները, դուրս գրել այն բաժինները, որոնք քեզ հետաքրքրեցին, ի՞նչը․․․
    -Ճամփորդություն բաժնից նայել և գրել, թե բլոգի հեղինակը ո՞ւր է ճամփորդել։ Որ ճամփորդական ուղղությունը հավանեցիր։
    -Առանձնացրու մեկ նախագիծ, որ հավանել ես․․․
    -Հանդիպում բլոգի հեղինակ-ուսուցչի հետ (տեսանյութով, լուսաբանումով, ֆոտոներով ներկայացրու)։

2․ 6-րդ դասարան․  պայմանագրի,  ուսպլան

Մայրենիի ստուգատես 2024

Իմ բլօգը

Փոխվեցին գլուխները

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Ուսուցիչ քերականը դասեր տալիս քերականություն, նա բոլորի հանդեպ շատ չար էր, իմ կարծիքով նա ակնոց էր կրում։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
  • Հանզնարարել, գրել, թռնել, բառաչել, պոկել, կպցնել:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Դեռ չէին գրել վերջացրել, մեծ պատուհանի  ներս թռավ սարսափած Առյուծը: Նա խիստ բարկացած էր.
  • Մեծ առյուծը իր աջ  թաթով պոկեց  անջատված Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով մոլորված Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
  • Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  անջատված Մարկոյի  գլուխը դրեց մոլորված Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը:
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Ինձ դուրե եկել այս հատվածը կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
  • Ես նրահամար ահդ հատվածը հանեցի որովհետև դա շատ ծիծաղելի էր։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր կախարդական դառնալ, որ ով իրենից ուզենա ճաշ պատրաստել նա նրան դարձնի կարագ և նրանով ճաշ պատրաստի։ Մի օր նա իր երազի մեջ ինչոր անհասկանալի շարժումներ էր անում, հենց նա արդնացավ տեսավ որ նա կարմիր էր, շշմած կարագը այնքան շշմածեր, որ մտածում էր կարող է քայլել, հենց քայլում էր գժվում էր այնքան քայլեց, որ մարդիկ զարմանքից իրենց էին եփում, որ ուտեն, այդ կարագը և մարդիկ շշմածեին լինում ինչ ասես անում էին իրենց գլխներին մեկը ընկնում էր մյուսը վազում էր, մյուսը քիթներ խփում, և այլ։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում մարդակենդանի կհայտնվեր։

Եթե մուկը մլավեր, կատուն կծվծվար։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, իրենց այտերը կարմիր կլինեն։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Մարդիկ առավոտյան կքնեն իսկ գիշերը կարդնանան։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- ջղայնանում է

Ոչխարը-մարդ է ուտում

Խոզը- դաս է անում

Հավը- մառզվում է

Այծը-սափռվում է

Կատուն-հաչում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Ծակ շերեփ

փչացած հեռախոս

գժված  զանգ
քայլող պղպեղ

վայրենի արջ

ջղայնացած նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Գժված զանգը
  • Մի օր մի մարդ գնում է հյորանոց և զանգը սեղմում է որ այդ հյուրանոցի տերը գա, նա դա սեղմեց և զանգը սկսեց գժվել մեկ ժամ սպասեցին, որ նա հանգստանա բայց չեր հանգստանում, նրանց ականջները արդեն փակվել էին այդ ձայնից և նա ասում էր.
  • -Ես գժվել եմ, ես գժվել եմ։
  • Նրան անվանեցին անպետք զանգ և գցեցին ախպամանի մեջ և գնացին նոր զանգ բերելու դաելեր գժված բայց այս անգամ այդ զանգը ասում էր.
  • -Անջատված զանգ, անջատված զանգ.
  • Նրան էլ գցեցին ախպամանը։Նոր հասկացան, որ բոլորը զանգերը գիժ են։
  • -Սա վերջին է, ասում են սա գիժ չի հիմա փորձենք։
  • Նա աշխատեց բայց մի քանի օր հետո նա էլ գժվեց և այդպես էլ այդ բոլոր զանգերի անուները դրեցին գիժ զանգ։
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

Boris Baghdasarov

Boris Baghdasarov is an actor, he was born in 1997. on February 27.He is an actor, he has starred in various movies. His real surname is Baghdasaryan,his grandfather went to Moscow and changed his surname to Baghdasarov.He studied at the Russian School,I know two movies that he acted in, that was Azizyan and Bolola.

Փովեցին գլուխներով

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
  • Կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Ինձ դուրե եկել այս հատվածը կատուն ոռնում է, այծերը հաչում են, գայլը գրում է, մուկը մլավում է, առյուծը  բառաչում է:
  • Ես նրահամար ահդ հատվածը հանեցի որովհետև դա շատ ծիծաղելի էր։
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր կախարդական կարագ, որ ով իրենից ուզենա ճաշ պատրաստել նա նրան դարձնի կարագ և նրանով ճաշ պատրաստի։ Մի օր նա իր երազի մեջ ինչոր անհասկանալի շարժումներ էր անում, հենց նա արդնացավ տեսավ որ նա կարմիր էր, շշմած կարագը այնքան շշմածեր, որ մտածում էր կարող է քայլել հենց քայլում էր գժվում էր այնքան քայլեց, որ մարդիկ զարմանքից իրենց էին եփում, որ ոտեն, այդ կարագը և մարդիկ շշմածեին լինում ինչ ասես անում էին իրենց գլխներին մեկը ընկնում էր մյուսը վազում էր, մյուսը քիթներ խփում, և այլ։
  • Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր ձեր դասարանում, անտառում մարդակենդանի կհայտնվեր։

Եթե մուկը մլավեր, կատուն կծվծվար։

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, իրենց այտերը կարմիր կլինեն։

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը։ Մարդիկ առավոտյան կքնեն իսկ գիշերը կարդնանան։

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը- ջղայնանում է

Ոչխարը-մարդ է ուտում

Խոզը- դաս է անում

Հավը- մառզվում է

Այծը-սափռվում է

Կատուն-հաչում է

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

Ծակ շերեփ

փչացած հեռախոս

գժված  զանգ
քայլող պղպեղ

վայրենի արջ

ջղայնացած նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ․․․․․

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի’ր և հրապարակի’ր:

ՄԵԾ ԳԱԶԱՐԸ


Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք,
իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է
եղել:
Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է,
մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս
է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ
գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛
այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:
– Ջուզեպի՜նա։
– Ի՞նչ է պատահել Օրեստե։
– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի
մի տե՛ս…
– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :
– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ,
պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։
– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։
– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա
կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..
– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։
– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:
– Այստեղ արի, միայն թե արագ։
– Բայց ես դաս եմ սովորում:
82
– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ
հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե
այդպե՞ս կարողանանք հանել հողից:
Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

  • Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի
    ստացվում:
  • Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:
  • Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:
  • Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը: — Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:
  • Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:
  • Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի
    արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։
    Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:
  • Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։-
    Երեքով չենքկարողանում հանել հողից, կօգնե՞ս։
  • Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։
  • Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից
    կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…
  • Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…
  • Ի՞նչ է եղել։
  • Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է
    կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։
  • Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։- Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի
    անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։
  • Օօգնեցե՜ք։
    -Ի՞նչ պատահեց, պապի՛կ
  • Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա…
    Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:
  • Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։ -Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ,
    օգնության կանչիր:
  • Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:
    83
  • Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի
    է թերթին էլ հայտնել:
  • Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա
    հետ ոչ ոք չհամաձայնվեց:
  • Հեռուստատեսություն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու
    նախ սա՛ հողից հանենք:
    Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ
    էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր…
    Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու
    զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։
  • Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։
  • Կետերը ծովում են լողում։
  • Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում ..
  • Իսկ ես տեսել եմ գրքում…
    Մարդիկ հրահրում էին միմյանց:
  • Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։
  • Ես գազար չեմ սիրում, նախնտրում եմ կարտոֆիլ:
  • Իսկ ես՝ կոլոլակ:
    Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը
    հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…
    Առաջին ավարտ
    … Իսկ գազարն այդպես էլ դուրս չէր գալիս հողից։ Ամբողջ գյուղը եկավ օգնելու, բայց
    չկարողացան գազարը քաշել-հանել։
    Հավաքվեց հարևան գյուղի ժողովուրդը՝ դարձյալ ապարդյուն։
    Հեռավոր գյուղերից էլ մարդիկ եկան, բայց գազարը տեղից չշարժվեց:
    Վերջիվերջո պարզվեց, որ հսկա գազարն աճել–անցել է Երկրագնդի միջով և դուրս է եկել
    հակառակ կողմից։ Իսկ Երկրի հակառակ կողմում մի ուրիշ գյուղացի է քաշում, որ գազարը հանի
    հողից, և նրան էլ է իր ողջ գյուղն օգնում։ Ոնց որ պարանի ձգում խաղի ժամանակ։ Ու երևում էր,
    որ դրան վերջ չէր լինելու։
    Երկրորդ ավարտ
    84
    Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում, իսկ նրանք դեռ քաշում ու քաշում էին:
    Վերջապես հողից հանեցին։ Միայն թե դա գազար չէր, այլ՝ դդում: Իսկ դդումի մեջ նստած էին յոթ
    թզուկ-կոշկակարներ և կոշիկ էին կարում:
  • Սա ի՞նչ է,- բարկացան թզուկները։- Ի՞նչ իրավունքով եք խլում մեզանից մեր տունը և
    արհեստանոցը: Դե՛, շուտ ետ դրեք դդումը, նորից հողի մեջ մտցրեք:
    Մարդիկ վախեցան և փախան։ Բոլորը փախան բացի պապիկից: Հենց նա էլ հարցրեց
    թզուկներին.
  • Ձեզ մոտ լուցկի չի՞ գտնվի։ Ծխամորճս լրիվ հանգել է։
    Պապիկն ընկերացավ թզուկների հետ։
    -Ես հաճույքով կտեղափոխվեի ձեզ մոտ՝ դդումի մեջ ապրելու,- ասաց պապիկը:- Ինձ
    համար էլ տեղ չի՞ գտնվի արդյոք:
    Դա լսեց Ռոմեոն և հեռվից բղավեց.
  • Եթե դու գնաս, պապի՛կ, ես էլ եմ ուզում գալ։
    Ջուզեպինան նույնպես բղավեց.
  • Ռոմե՛ո, տղա՛ս, ես էլ քո հետևից կգամ։
    Օրեստեն էլ բղավեց.
  • Ջուզեպի՜նա, իսկ ե՞ս ինչ պիտի անեմ առանց քեզ:
    Թզուկները բարկացան և իրենց դդումի հետ թաքնվեցին հողի տակ:
    Երրորդ ավարտ
    Քաշեցին նրանք, քաշեցին… Շատ ժողովուրդ էր հավաքվել, ուրեմն՝ ուժն էլ էր շատ: Եվ
    ահա գազարը սկսեց դուրս գալ հողից. դանդաղ, սանտիմետր առ սանտիմետր, բայց դուրս էր
    գալիս: Պարզվեց՝ գազարն այնքան մեծ էր, որ այն տոնավաճառ տանելու համար քսանյոթ
    բեռնատար ավտոմեքենա և մի եռանիվ հեծանիվ պետք եկավ:
    Չկա մի այնպիսի մի գործ, որ մարդկանց ուժերից վեր լինի, եթե նրանք միասին են գործին
    կպնում և աշխատում են ուրախ ու համերաշխ։

Սակա՛լա–պակա՛լա

Երկու փոքրիկ նստած էին իրենց բակում և խոսելու նոր լեզու էին հորինում: Իրենցից բացի  ոչ մեկը այդ լեզուն  չէր հասկանալու, ոչ մեկը աշխարհիս  երեսին:
_Սակալա-պակալա,-ասաց  մի տղան:
_Պակալա պակալա, բրաֆ,-ասաց  մյուս տղան: Եվ երկուսն էլ ծիծաղից թուլացան: Նրանցից ոչ հեռու՝ երկրորդ հարկի պատշգամբում նստած էր մի ծեր, բարի պարոն և լրագիր էր կարդում: Դիմացի տան լուսամուտից էլ մի սովորական տիկին էր նայում. ո՛չ բարի էր, ո՛չ էլ՝ չար:
_ Ի՛նչ հիմար են այս երեխաները -ասաց նա: Բարի պարոնը չհամաձայնեց.
_ Ի՜նչ եք ասում, ես այդպես չեմ կարծում,-ասաց նա:
_ Ուզում եք ասել, որ հասկանո՞ւմ եք նրանց բլբլոցը:
_ Բա ո՜նց,-պատասխանեց բարի պարոնը,-իհարկե ամեն ինչ հասկանում եմ: Մեկն ասաց՝ լավ օր է այսօր, իսկ մյուսը նրան պատասխանեց՝ վաղն ավելի լավ օր կլինի: Տիկինը քիթը կնճռոտեց, բայց ձայն չհանեց, որովհետև երեխաները նորից սկսեցին խոսել իրենց լեզվով.
_Մարասկի բարաբասկի պիմպարամոսկի,-ասաց մեկը:
_Բամբարամբամ բասկի կումպարասկի բրու,-պատասխանեց մյուսը: Եվ նրանք կրկին ծիծաղեցին:
_ Հիմա էլ կասե՞ք՝ հասկացաք,-փնփնթաց տիկինը:
_ Հասկացա,-ժպտալով ասաց ծեր պարոնը,-նրանցից մեկն ասաց.
_ Ինչ լավ է, որ մենք ապրում ենք այս աշխարհում:
Մյուսն էլ պատասխանեց.
_ Այո՛, աշխարհը հրաշալի է:
_ Իրո՞ք հրաշալի է մեր աշխարհը,-զարմացավ տիկինը:
_ Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ,-պատասխանեց ծեր պարոնը:

  • Հարցեր և առաջադրանքներ
  • Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • Տիկին-
  • Ծեր պարոն-
  • Ինչպիսին է ծեր պարոնը։
  • Ի՞նչ հասակար պատմվածքից։
  • Քո կարծիքով ինչ էր ուզում ծեր պարոնը ասել, երբ ասաց -Բամբար ամբամբասկի, բրաֆ, բրիֆ, բրուֆ։
  • Ծեր պարոնի անունից ասա։
  • Տիկինի անունից ասա։

(Ավանդություն) Մանուկ-խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։* * *

Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա[1]։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։* * *

Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

Անծանոթ բառերը բացատրի՛ր։

կգլխատել-գլուխը կտրել

Հնարագետ ջուլհակը

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»   պատմվածքի երկրորդ  մասը:

Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող առաջադրանքներից 1-ինը, 2-րդը։

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. լուռ ու մունջ-չխոսել
  3. Դատարկ-ոչինչ
  4. երկյուղի-վախ
  5. միմյանց-իրար հետ
  6. սաստկացավ-խստանալ
  7. փարատելու-բուժել
  8. տարօրինակ-անսովոր
  9. ջուլհակը-լիսեռնիկ
  10. հանճարի-վարպետ,տաղանդ
  11. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  12. Տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել-Տեսնես ի՞նչ է եղել,ի՞նչ է ուզում դերվիշը, ի՞նչու է ժողովրդին վախեցրել։
  13. Լուն ուղտ շինելով-Փոքր բանը մեծացնելով։
  14. Ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը-Ինչվոր վտանգով բետք է սպառնես մեր երկիրը։
  15. Ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին-Ինչ վոր բանը փոխարեն ճշտել ավելի փչասնել։
  16. Ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը-Մտքերով խառը քայլում էր։
  17. Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա-Եթե ինձ ճանաչեցիր հանկարծ ուրիշին չասես թող մեր մեջ մնա։

Վերնագրի՛ր երկրորդ մասը: Թագավորը և ջուլհակը։

Մտածի՛ր և գրի՛ր հարցեր երկրորդ մասի վերաբերյալ:

Ի՞նչ ասաց թագավորը անհասկանալի բառերով։

Ի՞նչու էին հայերը տեղափոխվել Սպահան։