Մայիսի 15

Թեստ 1

Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ——ամբողջ,—անգամ,—երբեք,—դարձավ———————————

—————————————————
—————————————————

—————————————————

2.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

3.Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
————Սովորական              ————անսովոր

——————Պարզ               —————բարդ—————

—————երկա~ր               —————կարճ—————
—————վատ————              ———լավ———————

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5.Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.երկա~ր 

ա/աչքերը        —————— _ ———————                     

բ/ հարցերին     —————— _ ———————                    

գ/ դարակները  —————— _ ———————                    

դ/ խրճիթ          ——————+———————                     

6.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—————տարորինակ——————       —————մարդ———————
—————սովորկան——————       ——————դարակ——————

7.Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               —————ձանձրանալ——————
բ/չէր կարողանում               —————չկարողանալ——————
գ/դնեն                                     ————դնել————————
դ/դարձավ                              —————դարձնել———————

8.Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա-ստվեր, ամպեր, նամականիշներ

ստորոգյալ-ունի,չեն գրում,չեն խմում։

9.Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                  —————կաղամբ——սոխ—————

11.Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
Նա շատ տարօրինակ մարդեր, նա դպրոցում շատ վատ էր սովորել դրահամար նա թարս հարցեր էր տալիս բոլոր մարդկանց։ Ինձ թվում է թե նա խուճուճ մազերով է և կապույտ աչերով։։

12.Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13.Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Նա երբ հուսահատվեց գնաց բոլորից հեռու տեղ մի սարի գագաթ և որոշեց մի տետրի մեչ թարս հարցեր տալ, զարմանալի է, որ նա չէր կարողանում ճիշտ հագնել իր նասկիները։

14.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն։ Գլուխի մազերը լինում են տարբեր, խուճուճ ուղիղ, երկար, կարճ։

ինչո՞ւ թելը բոթաս ունի։ բոթասի թելը օգտագործում են, որ բոթասը պին պահի։

Ինչո՞ւ թանաքը գրիչ ունի՞ Եթե գրիչի մեչթանաք չլինի մենք չենք կարողանա գրել։

15.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչո՞ւ դեմքը մարդ ունի, ինչո՞ւ էկրանը հեռուստացույց ունի, ինչո՞ւ տերևը ծառ ունի։


Posted 15 Մայիսի, 2024 by gabigrigoryan in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*