Սեպտեմբերի 27

Վիվիան Դորոթի Մեյեր ` ամերիկացի լուսանկարչուհի։ Կյանքի մեծ մասը ապրել է ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում։ ԱՄՆ-ում շուրջ 40 տարի աշխատել է որպես երեխաների դայակ։ Այդ տարիների ընթացքում նա լուսանկարել է շուրջ 150000 լուսանկար՝ հիմնականում Նյու-Յորքում, Չիկագոյում ու Լոս-Անջելեսում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում: Մեյերը լուսանկարների մեծամասնությունը մնացել է անհայտ ու նույնիսկ չմշակված մինչ այն պահը, երբ նրա ունեցվածքը վաճառվել է։ Ջոն Մալուֆ անունով մի պատմաբան ու կոլեկցիոներ ուսումնասիրել է նրա աշխատանքները ու սկսել է հրապարակել դրանք առցանց 2009 թվականին՝ Մեյերի մահից որոշ ժամանակ անց։ Շատ կարճ ժամանակում նրա աշխատանքների նկատմամբ առաջացել է մեծ հետաքրքրություն։ Դրանք ուսումնասիրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ասիայով՝ հրապարակվելով բազմաթիվ հոդվածներում աշխարհի տարբեր ծայրերում։ Նրա մասին սկսել են գրել գրքեր ու նկարահանել ֆիլմեր։

Սեպտեմբերի 27

Ռեպորտաժ

Ռեպորտաժ տերմինն ունի մի քանի իմաստ. այն  ծագել է լատիներեն  ռեպորտաժ բառի  ընդհանուր իմաստից, որն արտահայտում է փոխանցել, հաղորդել, պատմել։ Ռեպորտաժային նկարահանումը լուսանկարչության մեջ, բարդ նկարահանվող տեսակ է։ Ինչպես և նախկինում, ներկայում ևս, ֆոտոռեպորտաժ է կոչվում նորություն հաղորդող ցանկացած լուսանկարների շարք: : Ռեպորտաժը աշխատանք է նորությունների հետ, որը  ծավալվում է կոնկրետ ժամանակահատվածում: Ռեպորտաժը պատմություն է, որի դեպքում լուսանկարիչը պետք է կարողանա այդ  պատմությունը պատկերել վառ արտահայտիչ, հետաքրքիր, տպավորիչ՝ իրադարձության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար:  Ռեպորտաժի թեմատիկան  բազմազան է, սակայն ռեպորտաժի գլխավոր թեման ճիշտ ժամանակի պատկերումն է: Ռեպորտաժի յուրահատկությունը դրա հիմքում ընկած  իրադարձության բնույթն է, որը պայմանավորված է իրականության շարժման և զարգացման մեջ արտացոլելու հնարավորությամբ: Հենց դրանով էլ որոշվում է ռեպորտաժի ամենակարևոր առանձնահատկություններից  մեկը՝ դինամիկությունը: Ռեպորտաժի դեպքում բացառվում է, որ օբյեկտը նախապես պատրաստվի դրան, հակառակ դեպքում  ռեպորտաժը կորցնում է իր ճշմարտացիությունը:

Սեպտեմբերի 6

Քաղաքային լուսանկարչություն

Լուսանկարչական այս ժանրը առաջացել է լուսանկարչության ծննդի հետ։ Սակայն իր առանձին անվանումը ստացել է ֆռանսյանցի լուսանկարիչ անրե կարտե Բրեսոնի, արն ել ձևարկեպեց այս ժանրի արաննձնահատկությունը։ Բրեսոնը հրիմնադրել է նաև Magnum ֆոտո ընկերությունը։ Այս ժանրի հիմնային սկզբումներնեն (ազնիվ լուսանկարի) եզրույթը, որը գալիս է ֆոտոլրագրությունից, այսինքն, լուսանկարիչը ոչմի մանի պուլյացիոն ժեշտ չի կիռարում: